Իսրայելի իշխանությունները հայտարարել են, թե Գազայի հատվածի ափերի մոտ միջադեպի արդյունքում ձերբակալված օտարերկրյա բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվելու եւ արտաքսվելու են 48 ժամվա ընթացքում:

Հաղորդվում է, որ Թուրքիայի արդեն 50 քաղաքացիներ ազատ են արձակվել՝ հայրենիք արտաքսվելու համար, հաղորդում է «Բալտինֆոն»:

Իսրայելը նաեւ հայտնել է, որ «անհապաղ ազատ» կարձակի մարդասիրական նավատորմի հարձակման ժամանակ ձերբակալված մոտ 680 օտարերկրացիներին: Ազատ արձակվածների թվում են լինելու նաեւ նրանք, ում Իսրայելն ի սկզբանե մտադիր էր ենթարկել դատական պատասխանատվության: Նման որոշում է կայացրել Իսրայելի կառավարությունը: