Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ստորագրել է հրամանագիր Բենիկ Բաբայանին իր դիմումի համաձայն Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի պաշտոնից ազատելու մասին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի մեկ այլ հրամանագրով Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար է նշանակվել Կարեն Եսայանը:

Վերջինս, ի դեպ, ԼՂՀ նախկին վարչապետ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի որդին է: