ԱՄՆ գոհ է Վրաստանում անցկացված ընտրությունների ընթացքից, սակայն նշում է քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին։

«Առանձին ընտրատեղամասերում  մենք, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ն, մի քանի խախտումներ ենք նկատել՝ կապված ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման հետ։ Մենք գնահատում ենք Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ թափանցիկության ամրապնդմանն ուղղված ջանքերը, սակայն մենք համաձայն ենք նաեւ ԵԱՀԿ-ի դիտարկումների հետ»,- «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ հայտարարել է պետդեպարտամենտիի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։ 

Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում տեղի են ունեցել մայիսի 30-ին։ Այդ օրը երկրում կայացել են նաեւ միջանկյալ խորհրդարանական ընտրություննր։ Նախնական տվյալներով, 65,57 տոկոս ձայներով առաջին տեղում է իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը։ Երկրորդ տեղում քրիստոնեադեմոկրատներն են՝11,91 տոկոս քվեներով։