Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում հրդեհի հետեւանքով ամենաքիչը 108 մարդ է զոհվել։ Քաղաքի հին թաղամասում հրդեհի բռնկվելու պատճառ է դարձել տրանսֆորմատորի պայթյունը։ Կրակը ոչնչացրել է շուրջ 20 բազմաբնակարան շենքներ, հայտնում է Lenta.ru-ն։

Զոհերի մեծ թիվը բացատրվում է նրանով, որ քաղաքի այդ հատվածում եղել են դյուրավառ ապրանքների առեւտրով զբաղվող խանութներ, ինչպես  նաեւ գազի սալօջախներով աշխատող փուռ։ Վառվող տներից մեկում, ուր հարսանյաց հանդես էր տոնվում, զոհերի թիվը հասել է քառասունի։