ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակման դեմ, որը, նրա խոսքով, Մխանգարում է տարածաշրջանի բնակիչներին օգտագործել տնտեսական հնարավորությունները»:
»Ազատության նավատորմի» միջադեպը ողբերգական իրավիճակ է, սակայն Գազայում ՀԱՄԱՍ-ի գործողություններից Իսրայելի անհանգստությունը հիմնավոր է»,- նկատել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, թե «Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն եւ իր կենսական շահերը:
Իսրայելն իրավունք է ուենցել թույլ չտալ նավատորմը Գազայի հատված: Սակայն նա պետք է բարեգութ լիներ Գազայի տառապող բնակչության հանդեպ»:
Իսրայելական զինվորականները մայիսի 31-ին գրոհել էին Գազայի հատված մարդասիրականբեռներ եւ հարյուրավոր իրավապաշտպաններ տեղափոխող նավատորմը: Արդյունքում սպանվել էին Թուրքիայի 8 եւ ԱՄՆ 1 քաղաքացի, հարյուրավորները վնասվածքներ էին ստացել:
«Ազատության նավատորմը» բաղկացած էր վեց նավերից, որոնց վրա գտնվում էին մոտ 600 իրավապաշտպաններ Եվրոպայից եւ արաբական երկրներից, այդ թվում՝ պատգամավորներ:


























