Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է քննարկել Գազայի հատվածի շրջափակման թուլացման հարցը։

Վարչապետը պատրաստ է թույլ տալ միջազգային  տեսուչների ուսումնասիրությունները նավերից յուրաքանչյուրի մասով, որոնք Գազայի հատված բեռներ էին փոխադրում՝ համոզվելու համար, թե նավերն արդյո՞ք զենք էին տեղափոխում, հայտնում է DPA-ն։

Հինգշաբթի Իսրայելի վարչապետը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի մերձավորարեւելյան «քառյակի» ներկայացուցիչ Թոնի Բլերի հետ։

Վարչապետն ն ընդգծել է, որ Իսրայելը թույլ չի տա զենք եւ շինանյութ փոխադրել Գազայի հատված, ինչը կօգնի ՀԱՄԱՍ-ին այնտեղ բունկերներ կառուցել։

Միեւնույն ժամանակ Իրանը սկսում է նոր «ազատության նավատորմի» կազմակերպումը, որը նախատեսում է Գազա ուղարկել մի անի շաբաթ անց։ Այն բաղկացած կլինի 6 նավերից։