Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հունիսի 3-ին մերժել է պատգամավորների կողմից ընդունված, իրեն ազգի առաջնորդի կարագավիճակ տալու մասին օրինագիծը։
Նազարբաեւի խոսքով, վստահության համար ինքը շնորհակալ է պատգամավորներին եւ ժողովրդին, սակայն կարծում է, որ ազգային առաջնորդի կարգավիճակը չպետք է հաստատվի օրենքով, հայտնում է Ինտերֆաքսը։
Այս առիթով Ղազախստանի խորհրդարանի երկու պալատներում էլ արտակարգ նիստ կհրավիրվի։ Համաձայն երկրի Սահմանադրության՝ պատգամավորները կարող են հաղթահարել նախագահի՝ սահմանադրական օրենքի հանդեպ առարկությունը։
Նուրսուլթան Նազարբաեւին ազգի առաջնորդի կարգավիճակ շնորհելու մասին առաջարկով մայիսի սկզբին հանդես էին եկել Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Մեջլիսի պատգամավորները։


























