Եվրամիության գործադիր իշխանության բարձրագույն մարմինը հաստատել է Վրաստանի գործողությունների ծրագիրը 2010թ. համար 37 մլն եվրո ընդհանուր գումարով: Գումարը հատկացվել է եվրոպական հարեւանության եւ գործընկերության ծրագրի շրջանակներում:

«Այդ օգնության նպատակն է աջակցել րոգրեսիվ տնտեսական ինտեգրացիային եւ համագործակցությանը ԵՄ գործընկեր-երկրների հետ»,- ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ, հաղորդում է Նովոստի-Գրիուզիան»:

Միջոցներն ուղղվելու են Վրաստանի տարածաշրջանների անհավասարության հաղթահարմանը, Վրաստանի տնտեսական ինտեգրմանը ԵՄ-ին, սոցիալապես անապահով խավին օգնության ծրագրի արդյունավետությանը եւ հանրային ֆինանսների կառավարման ընթացիկ բարեփոխման իրականացմանը: