Նաոտո Կաննը հունիսի 4-ին ընտրվել է Ճապոնիայի նոր, թվով 94-րդ վարչապետ: Նաոտո Կաննը ստացել է մեծամասնության աջակցությունը՝ ստանալով 480 ձայներից 313-ը: Ավելի վաղ նա դարձել էր Ճապոնիայի Դեմոկրատական կուսակցության նոր առաջնորդը:
Ճապոնիայի կառավարությունը հունիսի 4-ին հայտարարել էր ամբողջ կազմով պաշտոնաթող լինելու մասին:
Ճապոնիայի նախկին վարչապետ Յուկիո Խատոյաման իր հրաժարականի պատճառը նա բացատրել էր ճապոնացիների վաստահության կտրուկ անկմամբ։ Աշխատանքային 9 ամիսների ընթացքում նրա վարկանիշն ընկել էր 50 տոկոսով։ Դա բացատրվում է նրանով, որ վարչապետը չի կարողացել կատարել նախընտրական շրջանում տված իր խոստումը՝ Օկինավա կղզուց դուրս բերել ամերիկյան ռազմաբազան։


























