Հուլիսի 21-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Նանսենի փողոցի թիվ 20 շենքի հարեւանությամբ գտնվող սրճարանի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված շենքին հարակից այգուց բերման է ենթարկել 1986 թ. ծնված Կարեն Մ.-ին: Նա բացատրություն է տվել, որ նշված վայրում, իր բարեկամների եւ անծանոթ անձանց միջեւ եղած միջադեպը կանխելու նպատակով, իր կողմից անօրինական կարգով կրած գազային ատրճանակից կրակել է օդ եւ ատրճանակը նետել այգու ուղղությամբ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




























