Լաս Վեգասում ավտոսալոնի շրջանակում Toyota Prius հիբրիդի նոր սերնդի ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, հաղորդել են ընկերության ներկայացուցիչները:

Լուրջ նորարարությունների շնորհիվ այս նորույթը պետք է որ էականորեն ավելի լավը լինի, քան իր նախորդը, հաղորդում է Daily Motor-ը:

Ցանցում արդեն հրապարակվել են մի շարք լրտեսական լուսանկարներ, որոնց վրա երեւում է, որ Prius-ը նորացված արտաքին ձեւավորում ունի: Մեքենայի սրահում կհայտնվի երեքշյուղանի ղեկ եւ հատուկ էկրան, որի վրա կարտացոլվի փոխանցման եւ շարժիչի աշխատանքը:

Նոր Prius-ի ուժային կառուցվածքը կազմված կլինի 1,8  լիտրանոց բենզինային շարժիչից եւ արդիականացված էլեկտրական շարժիչից: Երկու շարժիչի գումարային հզորությունը կկազմի  150 ձիաուժ: