Ֆիննական Ձմեռ պապի գրասենյակը, որը գտնվում է Լափլանդիայի Ռովանիեմի քաղաքում, սնանկ է ճանաչվել՝ հարկերը չվճարելու պատճառով:
Շրջանային դատարանը սնանկ է ճանաչել Dianordia ընկերությանը, որը զբաղվում է ֆիննական Ձմեռ պապի ու զբոսաշրջիկների անձնական հանդիպումների կազմակերպումով: Ընկերությանը սնանկ ճանաչելու պատճառը 206 հազար եվրոյի չափով հարկային պատքն է, հայտնում է ՌԻԱ նովոստին ՝ վկայակոչելով ֆիննական Yle ընկերությանը:
Dianordia ընկերությունը, որը ներկայացնում է Ձմեռ պապի գրասենյակը, Ռովանիեմի քաղաքում գործող այն երեք կազմակերպություններից մեկն է, որը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս հանդիպել ու լուսանկարվել Նոր տարին ու Սուրբ ծնունդը մարմնավորող կերպարների հետ:
Ֆինլանդիայի հարկային օրենսդրության համաձայն ՝ ընկերությունն ունի ութ օր ժամանակ՝ պարտքերը մարելու, կամ էլ իշխանությունների հետ համաձայնության գալու համար:





























