Pink Floyd-ը բրիտանական Air Artist ընկերությունից հետ կստանա փչովի խոզուկին, որը պատկերված է խմբի «Animals» (1977թ.) ալբոմի շապիկին:
«Խոզուկը վերադարձնում ենք Pink Floyd-ին: Նրանք ցանկանում են, որպեսզի այն տուն վերադառնա»,- Reuters գործակալությանը տեղեկացրել է Air Artists-ի ղեկավար Ռոբ Հարիսը:
1976 թվականին ալբոմի շապիկի համար կազմակերպված ֆոտոնկարահանումների ժամանակ Օլջի անունով խոզը պոկվել էր ճոպաններից եւ թռել, ինչի հետեւանքով Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը ստիպված էր եղել մի քանի չվերթ հետաձգել: Դրանից հետո փչովի կենդանին երկար ժամանակ պահվում էր Air Artists-ի պահեստում: Երբ պատրաստվել են այն աճուրդի հանել, Air Artists-ի ղեկավարությունը հայտարարել է, որ չի ցանկանում վաճառել Օլջիին:
Հնարավոր է՝ հետագայում խաղալիքը ցուցադրվի Pink Floyd-ին նվիրված ցուցահանդեսի ժամանակ:





























