Google ընկերությունը ներկայացրել է նոր տարբերանշանը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Ընկերությունը տարբերանշանը փոխել է լայնածավալ փոփոխություններից մեկ ամիս անց: Նոր տարբերանշանը նախկինի պես ընկերության ապրանքանիշն է, սակայն փոխվել է տառատեսակը, իսկ փափուկ գույներն ավելի ժամանակակից տեսք ունեն: Այն Alphabet inc-ի՝ օգոստոսի սկզբին Google-ին «կլանած» տարբերանշանի ընդհանուր ոճում է:
Ըստ Gazeta-ի, վերջին անգամ Google-ը տարբերանշանը թարմացրել է 2014 թվականի մայիսին:





























