Chrome բրաուզեր մշակողները պատմել են, որ նոր տարբերակում նրանք շեշտը դրել են հիշողության սպառվող ռեսուրսների նվազեցման եւ մարտկոցի վրա։ Այս մասին հայտնում է Chrome-ի պաշտոնական բլոգը։

Հիշողության սպառվող ծավալները կրճատելու համար Google Chrome-ը կսկսի հաշվել, թե բացված պատուհաններից որն է առավել պասիվ եւ հիշողության ռեսուրսները կկենտրոնացնի առավել ակտիվ էջերի վրա։

Բրաուզերը վերագործարկելիս Chrome-ն այնպես կանի, որ նախորդ անգամ ամենահաճախ օգտագործված պատուհանները բացվեն առաջին հերթին։ Մարտկոցը տնտեսելու համար Chrome-ը ոչ ակտիվ էջերի պլագիննները (օրինակ՝ Flash Player) կանջատի, ինչը 15 տոկոսով կտնտեսի  մարտկոցի լիցքը, գրում է Gazeta-ն։