WhatsApp-ի հավելվածների ցանկում կոնկրետ օգտատերերին ուղարկված հաղորդագրությունների հաշվարկի գործառույթ են հայտնաբերել: Այս մասին գրում է Telegraph-ը:

Այս գործառույթի միջոցով կարելի է իմանալ, թե որ օգտատիրոջն եք ամենաշատ հաղորդագրություններն ուղարկել:

Սակայն, ըստ Gazeta-ի, ներկայում գործառույթն աշխատում է միայն iOS-ի համար եւ հայտնի չէ, արդյո՞ք նախատեսվում է այն մշակել նաեւ Android-ի համար: