Բեռլինում անցկացվող IFA 2015 ցուցահանդեսի ժամանակ Samsung ընկերությունը հենց լվացքի ժամանակ հագուստ ավելացնելու հնարավորություն ընձեռող լվացքի մեքենա է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Samsung-ի բլոգից:
Վիճակագրության համաձայն, Եվրոպայի սպառողների շուրջ 90%-ը բախվել է իրավիճակի, երբ ցանկացել է լվացքը սկսելուց հետո հագուստ ավելացնել մեքենայի մեջ: Սակայն այն մեքենաները, որոնց դռները առջեւից են, այդպիսի հնարքի հնարավորություն չեն ընձեռում, քանի որ ջուրը կարող է դուրս հոսել:
Samsung-ի լվացքի մեքենայի նոր՝ WW8500 AddWash մոդելը լրացուցիչ դռնակ ունի, որն այդպիսի հնարավորություն է ընձեռում:
Բացի այդ, ըստ Gazeta-ի, այս մոդելը նաեւ հնարավոր է սինխրոնացնել սմարթֆոնների հետ եւ տեղեկություն ստանալ, օրինակ, լվացքի ավարտի մասին:





























