Հորինված քլինգոնյան լեզուն, որը հայտնի է դարձել «Աստղային ճանապարհ» կուլտային սերիալի շնորհիվ, այսուհետ հնարավոր կլինի թարգմանել Cortana ձայնային օգնական ծրագրում: Այս մասին հայտնում են ծառայության մշակողների պաշտոնական բլոգում: Առայժմ թարգմանությունը հասանելի է միայն Windows 10 օպերացիոն համակարգերի ԱՄՆ –ի ու Չինաստանի համար նախատեսված տարբերակներում, որտեղ մշակողները կիրարկել են օժանդակ ծրագիրը: Այն մասին՝ արդյոք լեզուն հասանելի կլինի նաեւ մյուս երկրներում, բլոգերները չեն հայտնում, հաղորդում է RG -ն:
Քլինգոնյան լեզվից բացի Cortana -ի զինանոցում եւս 37 լեզու կա, այդ թվում սլավոնական լեզուներ՝ ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն, բուլղարերեն, սլովեներեն, սլովակերեն: Windows սարքավորումներով աշխատողները թարգմանություն անելու համար ընդամենը պետք է հարցում անեն՝ արտասանելով նախադասությունը կամ տպելով այն ստեղնաշարով:
Cortana սերվիսին հաջողվել է «պոլիգլոտ» դառնալ Microsoft Translator- ի հետ ինտեգրման շնորհիվ, նշված է բլոգում:





























