Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում «Նիսսան ինֆինիտի QX4» մակնիշի 91 AD 999 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարե պատնեշին եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1954 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնի փականը, անջատել մարտկոցը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: