Չինական Lenovo-ի Chromebook 100S նոր դյուրակիր համակարգիչը 180 դոլար կարժենա:
Lenovo Chromebook 100S-ը Google Chrome օպերացիոն համակարգ կունենա, ինչը նոր փորձ կլինի: Բացի Google Chrome-ից, Lenovo-ի նորույթը Celeron N2840 դասի միկրոչիպ կունենա:
Ըստ Ftimes-ի, հայտնի է նաեւ, որ Lenovo Chromebook 100S-ի օպերատիվ հիշողությունը 4 ԳԲ կլինի, միաժամանակ կոշտ սկավառակն օգտատերերին 16 ԳԲ կտրամադրի: Հայտարարված գնային քաղաքականության պարագայում այս բնութագրերը միանգամայն ընդունելի են:





























