Universal ստուդիայի «Յուրայի դարաշրջանի աշխարհը» ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար:

Քոլին Թրեվորրոուի «Յուրայի դարաշրջանի աշխարհը» ֆիլմը միջազգային վարձությում հավաքել է 1.003 մլրդ դոլար: «Ավատար» ֆիլմը հավաքել էր  2.03 մլրդ, «Տիտանիկը» ՝ 1.53 մլրդ, «Ֆորսաժ 7-ը» ՝ 1.16 մլրդ դոլար, հայտնում է Gazeta –ն:

Նախորդ հանգստյան օրերին Universal -ի այս տարվա համաշխարհային վարձույթի ցուցանիշը կազմել է 6 մլրդ: Սա առայժմ ամենամեծ գումարն է, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է հոլիվուդյան որեւէ ստուդիա: