Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի բնակիչը ազատվել է աշխատանքից, որպեսզի մարզվի սելֆիների քանակով ռեկորդ սահմանելու համար։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով BuzzFeed կայքը։
Բհանու Փրաքաշը որոշել է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ գերազանցելով ժամում 1449 ինքնանկարը։ Ներկայումս այս ցուցանիշով ռեկորդակիրը ամերիկյան ֆուտբոլի խաղացող Պատրիկ Փեթերսոնն է։ Հնդիկը պատրաստվում է մինչեւ սեպտեմբերի 18-ը հասնել ժամում 1800 սելֆի ցուցանիշին։ Պարբերականը չի պարզաբանում, սակայն, թե ով է գրանցելու նրա ռեկորդը։
Այս պահն Փրաքաշը կարողանում է անել ժամում 1700 սելֆի։
Երիտասարդը դեղագործություն էր ուսումնասիրում եւ քաղաքային հիվանդանոցում աշխատում էր որպես կրտսեր գիտաշխատող, սակայն 2015թ. օգոստոսին նա տարվել էր սելֆիներով եւ որոշել հեռանալ աշխատանքից ՝ այդ գործին նվիրվելու համար։





























