ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի օրենսդիրները նահանգապետի հաստատմանն են ուղարկել մի օրինագիծ, որի համաձայն՝ ավագ դպրոցի կրթական ծրագրերում պետք է ընդգրկվի «Այո նշանակում է այո» (Yes means yes) կուրսը։ Ծրագիրը նպատակ ունի ԲՈՒՀ-երում կանխել սեռական բռնությունը։  Այսպիսով՝ Քալիֆորնիան կդառնա առաջին նահանգը, որը ճիշտ սեռական վարքագծի կուրս կընդգրկի կրթական ծրագրում։

Աշակերտներին կպատմեն սեռական մերձեցման ժամանակ վարքի ճիշտ մոդելի մասին։ Աշակերտներին կբացատրեն նաեւ զուգընկերոջ կամքը հարգելու կարեւորությունը։

Ծրագրի դասավանդումը կսկսվի նոր տարուց հետո, հայտնում է The Guarddian-ը։