Թաիլանդում ստեղծել ու փորձարկել են մի զրահաբաճկոն, որը պատրաստված է շերամի ու բնական կաուչուկի հիմքով, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով «Kom chad luek»-ը:
Բաճկոնը ոչ միայն թույլ չի տալիս, որ փամփուշտը թափանցի մարդու մարմին, այլեւ թուլացնում է հարվածի կինետիկ ուժը: Փամփուշտը չի արտացոլվում, ետաթռիչք չի անում, այլ «մխրճվում է» բաճկոնի հյուսվածքների մեջ:
Բաճկոնը նախատեսված է ատրճանակային ու հրացանային ՝ 22-ից 9 տրամաչափի փամփուշտների համար, այն կշռում է 4 կգ –ից քիչ ավելին, իսկ հաստությունը 2 սմ է:





























