Ֆրանսիացի դաշնակահար Ֆրանկ Բրալեն պատմության մեջ առաջին անգամ համերգ է տվել մետրոյի գնացքում: Դա տեղի է ունեցել Բրյուսելում:

ВВС-ի հաղորդմամբ, մետրոյի Ստոկկել եւ Ռոգիր կայարանների միջեւ երթեւեկողները հնարավորություն են ունեցել Բեթհովենի, Դեբյուսիի եւ Շոպենի ստեղծագործությունները լսել աշխարհահռչակ երաժշտի կատարմամբ:

Բրալեն խոստովանել է, որ հաճախ է նախանձել կիթառահարներին, որոնք կարող են նվագել՝ որտեղ ցանկանան, այդ պատճառով ուրախ է, որ իրեն հաջողվեց նման մի բան անել:

Ֆրանկ Բրալեն Վալոնիայի Թագավորական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է: