Կաշալոտների լեզվում իսկական բարբառներ են հայտնաբերվել:

Ինչպես հայտնում է «Գիտություն եւ կյանք» ամսագիրը, այդ մասին գրում է Կանադայի ու ԱՄՆ –ի մի քանի գիտական կենտրոնների կենդանաբանների խումբը ՝ Nature Communications -ում տպագրված հոդվածում:

Գիտնականների կարծիքով ՝ կաշալոտի յուրաքանչյուր ռեպլիկը, որը նա «սոցցանցով», հասցեագրում է իր ընկերներին, ավարտվում է մի շարք զարկերով ՝ 3-ից մինչեւ 12-15, որոնք կարող են տարբերվել իրենց ռիթմով ու ռեմպով: Հել Ուայթհեդը ՝ Դալհաուզի համալսարանից ու նրա գործընկերները ձայնագրել են Գալապագոսյան կղզիներից դեպի Խաղաղ օվկիանոսի արեւելյան մաս լողող կետերի «խոսքը» ու հայտնաբերել, որ կաշալոտների երկու մեծ խմբերի մոտ այդ զարկերի եզրափակիչ շարքերը բնորոշ առանձնահատկություններ ունեն: Մի «կլանում» որը միավորում է հարյուրավոր եւ հազարավոր կենդանիների, զարկերը արվում էին հավասար ընդմիջումներով, մինչդեռ մյուս «կլանի» ներկայացուցիչները նկատելի դադար էին տալիս վերջին ձայնարձակումից առաջ:

Տարբեր խմբերի պատկանող կետերի մոտ տարբերվում էին ոչ միայն ձայնային ազդանշանները, այլեւ ընդհանուր վարքագիծը. Նրանք տարբեր կերպ էին խնամում իրենց ձագերին, լողում էին տարբեր երթուղիներով եւ այլն: Ընդ որում մի գերդաստանի ընտանիքները կարող էին միավորվել իրար հետ, սակայն միջգերդաստանային ընտանեկան միություններ հայտնաբերել չի հաջողվել: Այսինքն ձայնարձակման առանձնահատկությունները իրոք ինչ- որ լեզվի բարբառների տպավորություն էին թողնում, որոնց հիմքում մշակութային տարբերություններն են:

Գերդաստանի ձայնային ստորագրությունը կաշալոտների հաղորդակցության միակ առանձնահատկությունը չէ: Մի քանի տարի առաջ Սենթ Էնդրյուս համալսարանի կենսաբանները հայտնաբերել են, որ կետերը կապի յուրաքանչյուր սեանսը սկսում են անհատական ձեւով կրկնվող ձայնային ֆիգուրայով, այնպես ինչպես եթե կետը սկսեր իր խոսքը ինքն իրեն ներկայացնելուց: Նման անհատական ձայնային ազդանշաններ ունեն նաեւ դելֆինները: