iPhone 6S եւ iPhone 6S Plus սմարթֆոնների վաճառքը կարող է գերազանցել 10 մլն միավորը՝ այդպիսով գերազանցելով անցյալ տարի iPhone 6-ի սահմանած ռեկորդը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այսպիսի կանխատեսում է արել Apple ընկերությունը՝ հիմնվելով նախնական պատվերների տվյալների վրա:

Ըստ Bloomberg-ի, iPhone-ի նոր մոդելները ներկայացվել են սեպտեմբերի 10-ին: Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին: Apple-ի եկամուտի ավելի քան 60%-ը ստացվում է iPhone-ների վաճառքից:

Երկուշաբթի Apple-ի արժեթղթերը 1.6%-ով թանկացել են, իսկ ընկերության կապիտալացումը գնահատվում է 651 մլրդ դոլար: