Միթչել անունով 51-ամյա ամերիկուհին, որն օգնել էր Նյու Յորքի նահանգի բանտից փախչել երկու մարդասպանների, խոստովանել է, որ դա արել է դեպրեսիայի եւ ընտանեկան խնդիրնենրի պատճառով: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «The Independent»-ին:

Հարցազրույցում կինը նշել է, որ այդ ընթացքում թվում էր, որ ամուսինն իրեն այլեւս չի սիրում, եւ իր մոտ դեպրեսիա է սկսվել, ինչից էլ օգտվել են մարդասպանները:

Միթչելին մինչեւ 7 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում՝ փախուստի նախապատրաստմանն օգնելու համար:

Բանտի նախկին աշխատակցուհին ընդգծել է, որ բանտարկյալների հետ երբեւէ սեռական հարաբերություն չի ունեցել, սակայն նրանց ուշադրությունն իրեն օգնել է հաղթահարել իր համար դժվար ժամանակաշրջանը:

Ամերիկուհին զղջում է արարքի համար եւ խոստովանում, որ արժանի է պատժի:

Հայտնի է, որ ամերիկյան բանտից փախած մարդասպաններից մեկին մենախուց են տարել, իսկ մյուսին հետապնդման ընթացքում ոստիկանները սպանել են: