Ամերիկյան Միսիսիպի նահանգում անհայտ անձը կրակ է բացել Delta State համալսարանի տարածքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով «The Washington Post»-ին:

Իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն ժամանել են ուսանողական ավանի տարածք: Նախնական տեղեկություններով, հրաձգության հետեւանքով 1 մարդ է զոհվել: