ԱՄՆ-ում Վերաքննիչ դատարանը խանգարել է Օքլահոմայի բնակչի մահապատժին՝ դրա իրականացումից ընդամենը մի քանի ժամ առաջ: Փաստաբանները հայտարարել են, որ մեղադրյալի անմեղության նոր ապացույցներ ունեն, այդ թվում՝ մեկ այլ դատապարտյալի խոստովանություն, որն ասել է, որ իսկապես միայնակ է գործել:
Ռիչարդ Յուջին Գլոսիփը երկու անգամ դատապարտվել է մոթելի սեփականատեր Բարրի Վան Թրիսի սպանության համար, որտեղ մեղադրյալն աշխատել է: Վան Թրիսի աշխատակիցներից Ջասթին Սնիդը խոստովանել է, որ գործատուին թալանել եւ ծեծել է բեյսբոլի մահակով, բայց նշել է, որ դա արել է, երբ Գլոսիփն իրեն 10 հազար դոլար է խոստացել:
Ըստ AmericaRU.com-ի, դատախազությունում նշել են, որ Գլոսիփը վախեցել է, որ Վան Թրիսը պատրաստվում է իրեն ազատել աշխատանքից՝ գումար վատնելու եւ մոթելը վատ կառավարելու համար:
52-ամյա տղամարդուն պետք է մահապատժի ենթարկեին սեպտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, սակայն, բարեբախտաբար, փաստաբանները նոր ապացույցներ են ձեռք բերել: Հաջորդ դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 30-ին:




























