Մոլդովայում իշխանությունն ամբողջությամբ արատավորված է: Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպարակն ինտեգրման նախկին նախարար, Դիվանագիտական, քաղաքական հետազոտությունների անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Վալերի Օստալյոպը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, որքանո՞վ է հավանական Մոլդովայում տեղի ունեցող զանգվածային ցույցերի արդյունքում իշխանափոխությունը:

Վալերի Օստալյոպի խոսքով, այդ իշխանությանը վերջ կարող է լինել ցանկացած պահի: «Շատ դժվար է դա կանխատեսել, եւ ոչ մի կերպ կապված չէ այժմյան բողոքի ցույցերի հետ: Այս իշխանությունները լեգիտիմ չեն, բնակչության մեծ մասն անկեղծորեն ատում է նրանց: Այդ պատճառով այս ցույցերը դժվար թե հանգեցնեն իշխանափոխության, բայց դրան բոլորն են սպասում, եւ դա կարող է տեղի ունենալ ցանկացած օր»,- ընդգծեց Մոլդովայի ԱԳ նախկին փոխնախարարը: