ԱՄՆ Պենտագոնի օգնականի տեղակալ Էվելին Ֆարկասը սպեկուլյացիա է անվանել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղարարների տեղակայման մասին խոսակցությունները:
«Այդ խոսակցությունները սպեկուլյացիա են: Ռուսաստանը Մինսկի գործընթացի մասնակից է, որին մասնակցում են Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները, եւ եթե ապագայում այդպիսի ծրագիր առաջ գա, հավատում եմ, որ այն բաց քննարկման կդրվի Մինսկի խմբի մյուս մասնակիցների հետ»,- Բաքվում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ֆարկասը:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է հետխորհրդային տարածաշրջանում չլուծված հակամարտությունների առկայությամբ եւ մշտապես վերահսկում է այդ հարցը:
«Մենք հակամարտությունների արդար լուծման ուղիներ ենք փնտրում՝ հետեւելով միջազգային իրավունքի նորմերին»,- ընդգծել է Պենտագոնի ներկայացուցիչը:





























