Գիտնականները պարզել են, որ կնոջ առատաձեռնության աստիճանը կախված է նրանից, թե ինչ մակարդակի է նրա օրգանիզմում էստրոգենի մակարդակը:
Հետազոտությունը հրապարակվել է Judgment and Decision Making ամսագրում:
Փորձարկմանը մասնակցել է 400 կին: Մի քանի շաբաթների ընթացքում հետազոտողները խնդրել են նրանց որոշակի գումար բաժանել իր եւ մի մարդու հետ, որին իրենք չեն ճանաչում: Գիտնականների խոսքով, եթե կինը առատաձեռն է, նա, բացի դրանից, որոշակի գումար է հատկացրել շրջապատի մարդկանց, նաեւ բարեգործական նպատակներով, ինչպես նաեւ, օրինակ, նախընտրել է երթեւեկել տրանսպրտով, ոչ թե անձնական մեքենայով, հաղորդում է Gazeta-ն:
Աշխատանքի ընթացքում պարզվել է, որ անծանոթ մարդկանց հետ փողը կիսելու կանանց հակվածությունն ուղիղ կախվածություն ունի նրանց արյան մեջ էստրոգեն հորմոնի կոնցենտրացիայից: Դա նշանակում է, որ առատաձեռնության պիկը կանանց համար գալիս է դաշտանադադարից հետո:



























