Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսի երեւանյան հերթական ներկայացման հանդիսատեսն այս անգամ եղել են խնամքի հատուկ կարիք ունեցող 400 երեխաներ՝ Երեւանի հհ. 2, 6, 8, 14, 15, 17 հատուկ դպրոցների աշակերտներ, Մարի Իզմիրլյանի անվան մանկատան, Երեւանի մանկան տան սաներ, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի շահառուներ, ինչպես նաեւ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ։ Միջոցառմանը ներկա է եղել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանի խոսքով՝ սա քաղաքապետարանի տարեկան միջացառումներից հերթականն է, որի շնորհիվ այս երեխաները նույնպես մասնակից են դառնում մայրաքաղաքի մանկական, մշակութային անցուդարձին։
Ներկայացման ավարտին բոլոր երեխաներն ստացել են նվերներ։




























