Զբոսաշրջիկներին Լեռնային Ղարաբաղի հետ ծանոթացնում են հիմնականում նրանց հայ ընկերները։ Այս մասին Երեւանում Armenia Expo 2015 ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Գանձասար» հայկական տուրօպերատորի ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանը։
«Լեռնային Ղարաբաղ ճանապարհորդությունների համար օնլայն ամրագրման համակարգն իհարկե աշխատում է, բայց արտասահմանից պատվերներ քչերն են անում։ Եթե վերցնենք օտարերկրացի զբոսաշրջիկներին, ապա հիմնականում այցելում են նրանք, ովքեր Հայաստան են գալիս հայ ընկերների եւ ծանոթների մոտ, իսկ նրանք «հրապուրում» են զբոսաշրջիկներին։ Շատերը հետո հեռանում են ամենալավ տպավորություններով։ Բայց ամեն դեպքում Ղարաբաղի մասին՝ որպես հանգստավայրի, արտասահմանում քչերը գիտեն, հատկապես եթե խոսքը հայերի մասին չէ։ Այդ պատճառով նրանք սկզբում ծանոթանում են Երեւանին, իսկ հետո արդեն Լեռնային Ղարաբաղին։
Զարմանալի չէ. ամեն դեպքում Երեւանում արդեն կա զվարճանալու ինչ-որ հնարավորություններ։ Թողնել դա եւ ճանապարհ ընկնել մի ամբողջ օր, տեսնելու մի բան, որի մասին գաղափար չունես, եւ ինչի մասին քեզ մեկ-երկու անգամ պատմել են, ամեն մեկը չի անի։ Սակայն հետաքրքրասեր արկածախնդիրներ ամեն դեպքում կան։ Վերջում նրանք դրա համար չեն զղջում»,- հավելեց Գասպարյանը։




























