13 գաղթականներ են զոհվել Թուրքիայի ափերի մոտ, նավի եւ լաստանավի բախման հետեւանքով:

AFP-ի տվյալներով, գաղթականներին տեղափոխող նավը թուրքական Չանաքքալեից ուղեւորվում էր Լեսբոս կղզի: Փրկվել է 20 մարդ, 13-ը, այդ թվում՝ չորս երեխա, զոհվել են, եւս 13-ի որոնումները շարունակվում են: