Փարիզի Էյֆելյան աշտարակը սեպտեմբերի 20-ին փակել են այցելուների համար՝ անօրինական մուտք գործելու փորձից հետո: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարող ընկերության ներկայացուցիչներին եւ հրշեջներին:

«Հասարակության մուտքն Էյֆելյան աշտարակ այսօր առավոտյան փակ է»,- հայտարարել է աշտարակը կառավարող ընկերության ներկայացուցիչը:

Այն կրկին բացելու ժամկետների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում: