Էքսեթերա համալսարանից բրիտանացի մաթեմատիկոսներ Էնդրյու Հիգգինսոնը ու Մարուս Մունաֆոն բացատրել են , թե ինչու են զանազան լրատվամիջոցներում պարբերաբար անիմաստ հետազոտություններ հայտնվում, որոնց հեղինակները բրիտանացի գիտնականներն են։ Այդ երեւույթի մասին իրենց տեսությունը նրանք հրապարակել են PLoS Biology պարբերականում, հայտնում է Informing-ը։
Հիգնսոնն ու Մունաֆոն վերլուծել են գիտական հետազոտությունների համար դրամաշնորհների տրամադրման համակարգը, նաեւ ուսումնասիրել այն հոդվածները, որոնք հրապարակել են գիտնականները իրենց արած աշխատանքի արդյունքում։ Դրանից հետո նրանք կազմել են համակարգչային մոդել, որը ունակ է ձեւավորել գիտական հետազոտության այնպիսի թեմա, որը ամենայն հավանականությամբ կհաստատվի դրամաշնորհներ բաժանող հանձնաժողովի կողմից։
Գիտնականները տեսել են, որ հաճախ այդ դրամաշնորհները ստանում են փոքր նախագծերը՝ բարձրագոչ առաջադրանքներով։ Նախագծերը պետք է «թարմ» լինեն ու չբարձրացնեն խնդիրներ, որոնցով մյուս մասնագետները տարիներով զբաղվել են։ Նաեւ կարեւոր է , որ այդ նախագծերն ուսումնասիրեն նախորդ տարիների հետազոտությունների արդյունքները։ Շատ հազվադեպ են հանձնաժողովները դրամաշնորհներ տրամադրում զանգվածային հետազոտությունների։
Հետազոտությունը ցույց է տվել, որ հաստատված նախագծերից միայն 10-40 տոկոսն է հավաստի արդյունքներ ապահովում։ Հաճախ նախագծերը , որոնք դրամաշնորհ են ստանում, ճիշտ եզրակացություններ չեն անում, այսինքն դրանց հատկացված գումարները իզուր կորում են։
Դրամաշնորհների տրամադրման ներկա համակարգը նպաստել է նրան, որ առաջանան այսպես կոչված «բրիտանացի գիտնականները»։ Եվ որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել ապարդյուն հետազոտությունների վրա գումարներ վատնելուց, Հիգգինսոնը խորհուրդ է տալիս վերանայել դրամաշնորհների տրամադրման համակարգը։ Ըստ նրա ՝ ավելի շատ օգուտ կլինի զանգվածային նախագծերից, որոնք թույլ են տալիս ավելի ամբողջական վիճակագրություն ստանալ։




























