ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter–ում իր դստեր Իվանկա Թրամփին շթոփել է նրա անվանակցի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Իվանկա Թրամփը հիասքանչ կին է՝ իսկական բնավորությամբ եւ հմայքով»,– գրել է Թրամփը Twitter–ում, սակայն ակտիվ հղումը տեղադրել ոչ թե իր դստեր, այլ Մեծ Բրիտանիայի բնակիչ Իվանկա Մաժիչի էջի վրա։
Distractify ամերիկյան պորտալի տեքստերի հեղինակ Մարկ Փայգասը մեկնաբանել է միջադեպը. «Հավանաբար Մաժիչը փորձում է քնել, իսկ նրա հեռախոսն անընդհատ զանգում է, բայց դա շատ հետաքրքիր պատմություն է»։





























