ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Մայք Փենսին երդմնակալության արարողությունից հետո՝ ավանդական ճաշի ժամանակ, կմատուցեն ամերիկյան խեցգետին, քրքումի սոուսով ծովախեցգետին, գրիլի վրա տապակած մուգ շոկոլադածածկ հորթի միս, հայտնում է CNN–ը։
Ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսի համատեղ կոմիտեն երդմնակալության արարողությունից հետո հանդիսավոր ճաշ է մատուցում նախագահին եւ փոխնախագահին Կապիտոլիումի շենքում։ Առաջին անգամ նման ճաշ մատուցել են 1953-ին ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Դեւիդ Էյզենհաուերի համար։ Այն ժամանակ նրան հյուրասիրել էին հավ սոուսի մեջ, խորոված բուդ եւ կարտոֆիլի խյուսից կոտլետներ։
Ճաշը կուղեցկեն ճառերով, կենացներով եւ նվերներով։ Որպես աղանդեր՝ կմատուցեն շոկոլադե սուֆլե եւ բալով ու վանիլային պաղպաղակ։ Ճաշին կմատուցվի 2013 թվականի Շարդոնե J. Lohr Arroyo Vista, 2012 թվականի Կաբերնե Սովինյոն Delicato Black Stallion եւ Korbel Natural շամպայն։
Հիշեցնենք, որ երդմնակալությունը կկայանա հունվարի 20-ին Վաշինգթոնում։




























