Գերմանիայի կառավարությունն առաջարկում է Բունդեսթագի ընտրությունների օրը նշանակել սեպտեմբերի 24-ին։ Հունվարի 18-ին խորհրդարանի նիստում պատգամավորները հավանություն են տվել Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մազիերի համապատասխան առաջարկին։ Ֆորմալ առումով որոշումը պետք է կայացնի Գերմանիայի դաշնային նախագահ Յոախիմ Գաուքը։

Ընտրությունները սեպտեմբերի վերջին կիրակի տեղափոխելու առաջարկը պաշտպանում են բոլոր դաշնային հողերը։ Կասկածներ են մնում միայն Բեռլինի դեպքում, քանի որ այդ օրը քաղաքում ավանդական մարաթոն է պլանավորված։

Որպես ընտրության օր ի սկզբանե առաջարկվում էր սեպտեմբերի 17—ը, սակայն այդ օրն ավարտվում է արձակուրդային սեզոնը, եւ շատ ընտրողներ կարող են դեռ երկրում չլինել։