Սպիտակ տանն ութ տարի անցկացնելուց հետո Բարա Օբամայի ընտանիքը կտեղափոխվի Վաշինգթոնի մերձակայքի  Քալորամայի շրջան։ Այս մասին հայտնում է Telegraph–ը։

Հաղորդվում է, որ տեղափոխության գործընթացն ընթանում է ամբողջ թափով։ Ամուսիններն ընտրել են 8.2 հազար քառ/ֆուտ մակերեսով տուն, որն ունի 9 ննջարան եւ արժի 4.3 մլն դոլար։

Հաղորդվում է, որ ամուսինների հայտնի հարեւանների թվում կլինեն Իվանկա Թրամփը եւ Amazon–ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը։