Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «անկեղծ» զրույցներ է ունեցել ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն ինքը ընդհանուր քաղաքական նպատակների մասին պատրանքներ չունի։ Այս մասին Օբաման հայտարարել է իր եզրափակիչ ասուլիսում։
Նա նշել է, որ Թրամփը պետք է շարժվի առաջ հիմվելով սեփական տեսլականի եւ արժեքների վրա։ «Չեմ սպասում, որ համընկնումները շատ կլինեն», – ասել է Օբաման։
Միացյալ Նահանգների հեռացող նախագահը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի երդմնակալության արարողությունը բոյկոտելու՝ դեմոկրատ կոնգրեսականների որոշումը. «Ես եւ Միշելը լինելու ենք այնտեղ», – ասել է նա՝ հույս հայտնելով, թե իր վերջին երդմնակալության նման ցուրտ եղանակ չի լինի։




























