Բուլղարիայի Ազգային ժողովում կայացել է երկրի նորընտիր նախագահ Ռումեն Ռադեւի եւ փոխնախագահ Իլիյան Յոտովի երդմնակալության արարողությունը: Այս մասին հաղորդում է «Ռուսական Բուլղարիա»-ն:

Երդմնակալությունից հետո հնչել են Բուլղարիայի եւ Միացյալ Եվրոպայի օրհներգերը:

Ռումեն Ռադեւը, սակայն, երկրի ղեկավարի լիազորությունները կստանձնի հունվարի 22-ին: