ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբաման իր վերջին զանգը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համարին է կատարել: Իր նախագահության վերջին լրիվ աշխատանքայի օրվա ընթացքում հեռացող նախագահը երախտագիտություն է հայտնել բարեկամության եւ Գերմանիայի ու ԱՄՆ հարաբերությունների խորացման ջանքերի համար, նաեւ միջազգային ասպարեզում նրա առաջնորդության, փոխանցում է DW-ն:
Օբաման Մերկելին անվանել է ամենակայուն եւ վստահելի միջազգային գործընկեր, որի հետ որպես նախագահ 8 տարի շփվել է:
Առաջնորդները համակարծիք էին, որ Վաշինգթոնի եւ Բեռլինի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սերտ համագործակցությունը անդրատլանտյան կայուն հարաբերությունների անհրաժեշտ պայմանն է, որոնք հիմնված են միջազգային համակեցության կանոնների եւ ընդհանուր արժեքների պաշտպանության վրա:
Օբաման խոսել է նաեւ Մերկելի ամուսնու՝ Յոախիմ Զաուերի հետ, որին նույնպես շնորհակալություն է հայտնել նրա ջանքերի եւ աջակցության համար: Առաջին տիկին Միշել Օբաման նույնպես միացել է զրույցին:




























