Միացյալ Նահանգները դուրս կգա Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությունից՝ Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի 12 երկների միջեւ տնտեսական համագործակցության համաձայնագրից։ Այս մասին նշվում է ԱՄՆ–ի նոր վարչախմբի՝ Սպիտակ տան կայքում հրապարակված նոր ծրագրում»։

Բացի այդ, Վաշինգտոնը մտադիր է վերանայել Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագիրը։ Չի բացառվում, որ Միացյալ Նահանգները հրաժարվի նաեւ այդ համաձայնագրից։

Հաղորդվում է, որ ԱՄՆ–ը օգտագործելու է բոլոր գործիքները առեւտրային համաձայնությունները խախտող երկրների դեմ։