ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է իր Trump Organization ընկերությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը։
«Նա լքել է ընկերությունը, ինչպես խոստացել էր մինչև իր պաշտոնակալությունը»,- ասել է Սփայսերը։
Trump Organization -ում բոլոր ներդրումները ու բիզնես ակտիվները արդեն փոխանցվել էին կամ կփոխանցվեն թրասթային կառավարման։
Թրամփը արտասահմանում ոչ մի պայմանագիր չի կնքելու իր նախագահության օրոք, իսկ երկրի ներսում կնքված գործարքները անցնելու են «խիստ հսկողություն՝ շահերի բախումը բացառելու համար»։




























