Համացանցում ընթանում է արտասովոր լուսանկարի քննարկում, որը հրապարակել է Imgur կայքի օգտատերերից մեկը, հայտնում է rg.ru-ն: Լուսանկարում պատկերված զբոսաշրջիկը հենվել է Չինական մեծ պարսպին:
Զարմացնողն այն է, որ տղամարդը ուղիղ է կանգնած, մինչդեռ նրան շրջապատող բնապատկերը, այդ թվում՝ պատի սալերը 90 աստիճան անկյամբ թեքված են ժամացույցի սլաքի ուղղությամբ: Դրանից զատ, պարսպի ուղղահայաց մակերեւույթին հեռվում գտնվող այլ մարդիկ են նկատվել:
Օգտատերերից ոմանց կարծիքով՝ լուսանկարի հեղինակը սեփական լուսանկարը ֆոտոշոփ է արել չինական պարսպի շրջված նկարին: Մյուսներին էլ մտահեգել է հարցը, թե ով է պարսպի վրայով կրողանում քայլել՝ լուսանկարի գլխավոր հերո՞սը, թե՞ մյուս մարդիկ: Իրականում տղամարդը պարսպին է հենվել ոտքերով՝ ընդունելով հորիզոնական դիրք եւ հենվելով հատակին դրած ձեռքին:




























