Այլ երկրներ այցելելը կարող է ազդել մարդու բարոյական սկզբունքների վրա։ Նման եզրակացության են հանգել Columbia University–ի մասնագետները, հաղորդում է Planet- today–ը։
Փորձագետ Ջեքսոն Լուի ղեկավարած գիտնականների միջազգային խումբը՝ ծանոթ լինելով այլ շատ ճանապարհորդող մարդկանց հոգեբանության եւ մտածեակերպի դրական տեղաշարժերի մասին, նպատակ էին դրել պարզել՝ կարող է արդյոք բացասական ազդեցությունը մարդու բարոյական սկզբունքների վրա։
Պարզվել էր, որ տարբեր երկրներ այցելած մարդիկ, իրոք, ավելի շատ են հակված ստել։ Բարոյականության տեսանկյունից կասկածելի համարվող գործողություններին, օրինակ՝ երթեւեկության վճարից խուսափելուն, նման մադիկ ներողամիտ են բարյացակամ են վերաբերվում։ Իմաստն այն է, որ շատ ճանապարհորդող մարդիկ ոչ թե զգում են, որ իրենք օրենքից վեր են, այլ նրանք մտածում են՝ արդյո՞ք այդ օրենքները ինչ–որ մեկի նկատմամբ ընդհանրապես կիրառվում են։




























