Բրիտանական Նորթ Յորքշիր կոմսության բնակչուհին իր հինգ երեխաների ծնվելուց հետո 115 կգ նիհարել է ու դարձել սոցցանցերի աստղ, գրում է Daily Mail-ը։
35-ամյա Սիմոն Հեյթլին փոխել է սննդակարգը, որպեսզի վերականգնի կազմվածքը։ Կինը ամեն օր առավոտյան ժամը 5-ին վազում է, նաեւ զբոսնում շան հետ։ Բրիտանուհին նաեւ շաբաթական երկու անգամ մարզվում է մարզասրահում ։
Հիմա Հեյթլիի Instagram էջին ավելի քան 26․7 հազար մարդ է բաժանորդագրվել։ Կնոջ խոսքով իրենից պարբերաբար խորհուրդ են հարցնում այն տղամարդիկ, որոնք մտահոգված են, որ իրենց կանայք ծննդաբերությունից հետո չեն կարողանում նիհարել։
«Ես մարզվում եմ երեխաներիս հետ, որոնք դա ընկալում են որպես խաղ»,- գրել է բրիտանուհին։
.jpg)
.jpg)




























